Հեղինակի Արխիվ

Առանց թափանցիկ աշխատաոճի` համայնքը զարգացման հեռանկար չունի

[ 5 Հոկտեմբերի, 2009 | 18:04 ]

05_10-AnnouncementՎարդենիս քաղաքի ցանկացած բնակիչ, եթե որոշել է դիմել քաղաքապետարան տեղեկանք ստանալու համար, դեռ քաղաքապետարան չմտած` շքամուտքի դռան ապակու վրա փակցված հայտարարությունից կտեղեկանա. »»»»»


Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ տարածքային բաժիններն անհրաժեշտ հրապարակայնությունը չեն ապահովում

[ 28 Սեպտեմբերի, 2009 | 17:32 ]

28_09-Vardenis1Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ տարածքային բաժինները սպասարկում են մարզի 5 քաղաքային եւ 87 գյուղական համայնքների շուրջ 238 հազար բնակիչների: 2009 թ. սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի 9 հասարակական կազմակերպություններ մարզի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) 5 տարածքային բաժիններում դիտարկել են տեղեկատվության մատչելիության ու հրապարակայնության ապահովման վիճակը:

»»»»»


Գեղարքունիքի մարզպետարանը ՏԻՄ-երում հայտնաբերած կոռուպցիոն բնույթի իրավախախտումները կուղարկի մարզի դատախազություն

[ 24 Օգոստոսի, 2009 | 17:29 ]

Օգոստոսի 21-ի մարզխորհրդի նիստում «Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումների մասին» հարցը ներկայացնելիս Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանը նշել է, որ 2009 թ. առաջին 7 ամիսների ընթացքում քննվել է 14 քրեական գործ, որոնցում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, դրանք առկա են նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում: »»»»»


ՏԻՄ-երի վարչական եւ ֆինանսական հսկողության արդյունքները Գեղարքունիքի մարզում

[ 17 Օգոստոսի, 2009 | 16:43 ]

17_08-gegh2009 թ. 1-ին կիսամյակում Գեղարքունիքի մարզպետարանը տարվա ընթացքում վարչական եւ ֆինանսական հսկողության ենթակա մարզի 34 համայնքներից հսկողություն է իրականացրել 16 գյուղական համայնքներում` Ջաղացաձոր, Վարսեր, Դդմաշեն, Ծաղկունք, Կարմիրգյուղ, Լճավան, Աղբերք, Ակունք, Շորժա, Արտանիշ, Ծակքար, Ն. Գետաշեն, Մարտունի, Փամբակ, Դարանակ եւ Փոքր Մասրիկ: »»»»»


«Գյուղապետարանը որեւէ գործարք չի կատարի հարկերը չվճարող քաղաքացիների հետ»

[ 3 Օգոստոսի, 2009 | 17:38 ]

03_08-sarukhanՍարուխանի համայնքապետարանի ամենաուշագրավ հայտարարությունը փակցված էր 3 աշխատասենյակների պատերին: Այն համայնքի բնակիչներին տեղեկացում էր հետեւյալի մասին. «Գյուղապետարանը որեւէ գործարք չի կատարի համայնքի բյուջեի նկատմամբ պարտք ունեցող քաղաքացիների հետ», եւ մյուսով` «Խնդրում ենք շտապ կարգով կատարեք Ձեր հարկային պարտավորությունները»: »»»»»


Պաշտոնական տեղեկագրում Գեղարքունիքի մարզի ՏԻՄ-ի նորմատիվ իրավական ակտերի քանակը կտրուկ աճել է

[ 20 Հուլիսի, 2009 | 16:58 ]

20_07-n_ghazaryanԳեղարքունիքի մարզպետարանի իրավաբան Նորիկ Ղազարյանի տեղեկացմամբ` մարզպետարանը 2009 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարություն է ուղարկել մարզի ՏԻՄ-երի ընդունած 150 նորմատիվ իրավական ակտ:

Նախարարությունը դրանցից երկու-երեքի վերաբերյալ ուղարկել է փորձագիտական եզրակացություններ` համապատաuխան փոփոխություններ կատարելու առաջարկով: »»»»»


Համայնքի ունեցածը մի օր կվերջանա, բայց խնդիրները` ոչ

[ 29 Հունիսի, 2009 | 20:31 ]

29_06-sevanԳեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 2008 թ. իրականացված համայնքային գույքի օտարումների արդյունքում համայնքային բյուջեներ են մուտքագրվել բավականաչափ եւ տվյալ համայնքի բյուջետային միջոցների համեմատությամբ էական գումարներ: »»»»»


Գեղարքունիքի մարզում աճուրդների 97 %-ն իրականացվել է երկու անձի մասնակցությամբ

[ 24 Հունիսի, 2009 | 12:05 ]

23_06-marzxorhurd2008 թ. ընթացքում աճուրդային եղանակով ընդհանուր հաշվով 223,6 հա հողատարածքներ են օտարվել Գեղարքունիքի մարզի 33 համայնքներում: Հունիսի 18-ին տեղի ունեցած Գեղարքունիքի մարզխորհրդի նիստում մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Էդիկ Ստեփանյանը մարզի համայնքներում հողերի օտարման գործընթացի օրինականության պահպանման մասին հարցերը ներկայացնելիս տեղեկացրեց, որ օտարումների գործընթացում առկա են թերություններ, որոնք արձանագրվել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թ. մարտի 24-ի գրությամբ ուղարկած տեղեկանքում:

»»»»»


Եթե ուզում եք աճուրդ տեղի չունենա, այդ մասին վատ ծանուցեք

[ 25 Մայիսի, 2009 | 19:34 ]

25_05-tretukՄեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տեղադրված հայտարարությունից տեղեկացանք, որ 2009 թ. մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքում տեղի է ունենալու համայնքի սեփականություն հանդիսացող գյուղմեքենաների, ավտոմեքենաների եւ գյուղգործիքների աճուրդ-վաճառք: »»»»»


Կեղծ մրցույթ` հումանիստական նպատակներով

[ 18 Մայիսի, 2009 | 18:37 ]

18_05-vanevanՀամաձայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակված հայտարարության` 2009 թ. մայիսի 11-ին, ժամը 1100 -ին, Գեղարքունիքի մարզի Վանեւանի համայնքապետարանում պետք է կայանար համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության մրցույթ: Մրցույթին ներկայացված էր 110 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող: »»»»»