[ 29 Մարտի, 2011 | 10:23 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` «անարդյունավետության և արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատճառով», այլևս չի գործելու գրասենյակի Արագ արձագանքման ծառայությունը: »»»»»
[ 21 Մարտի, 2011 | 15:30 ] Հիմնական թողարկում, քաղաքականություն
Գրիշա Բալասանյան
Այն, որ «Օրինաց երկիր» կուսակցության PR-ով զբաղվում են նաեւ հանրապետականները, արդեն գաղտնիք չէ: Օրինակ` Էջմիածնում ՕԵԿ-ի վարկանիշը բարձրացնելու գործը ստանձնել է հանրապետական, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (հասարակության մեջ հայտնի է Ճոյտ մականունով): Հակոբյանն իրեն պատկանող «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի տարածքի մի մասը հատկացրել է ՕԵԿ-ին` նոր գրասենյակի համար, որի աշխատանքները համակարգում է հենց իր որդին` Արմեն Հակոբյանը: »»»»»
[ 21 Մարտի, 2011 | 13:30 ] Հիմնական թողարկում, մարզեր
Գրիշա ԲալասանյանԲաղրամյանում գյուղացիներն իրենց խաղողի այգիները զանգվածաբար քանդեցին 1990-ականների սկզբին, երբ մթերող գործարաններին հանձնած բերքի դիմաց, որից ստացված եկամտով պիտի ապրեին ամբողջ տարին, գործարանատերերից ոչինչ չստացան: »»»»»
[ 17 Մարտի, 2011 | 14:04 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը երեքշաբթի` մարտի 15-ին, մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ծառուկյանը ամեն տարի այս օրերին մեկնում է արտերկիր հանգստանալու: »»»»»
[ 15 Մարտի, 2011 | 21:16 ] քաղաքականություն
Գրիշա Բալասանյան
Այսօր եկել է այն կրիտիկական պահը, երբ ժողովուրդը կապ չունի իր պետության հետ, ինչից էլ բխում է անպատժելիության, անիրավության խնդիրը: Այսպես է կարծում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն մի քանի ժամ անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: »»»»»
[ 15 Մարտի, 2011 | 18:53 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան
Այս պահին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում է, որտեղ այսօր հացադուլ է սկսել: Նա «Հետքին» ասաց, որ որևէ կոնկրետ պահանջ չունի, բայց ակնկալում է, որ արտահերթ համապետական ընտրություններ կանցկացվեն:
Նրա խոսքերով` քանի որ Հայաստանի վիճակը օրհասական է, ինքն իշխանություններից պահանջում է կտրուկ քայլեր անել` արտահերթ ընտրություններ անցկացնել: »»»»»
[ 14 Մարտի, 2011 | 13:00 ] Հիմնական թողարկում, մարզեր
Գրիշա Բալասանյան
Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքի դպրոցում սովորող աշակերտներից ոմանք ոչխարի մորթուց կտորներ են տանում իրենց հետ, դնում նստարաններին, որպեսզի այդ կերպ դիմակայեն ցրտին: Դպրոցի աշակերտներից մեկը պատմեց, որ դասասենյակները տաքացնում են սոլյարկայով, բայց քանի որ պատուհանները հերմետիկ չեն փակվում, իսկ ապակիները կոտրված են, ստիպված են դասերն անցկացնել ցուրտ սենյակներում: »»»»»
[ 14 Մարտի, 2011 | 11:00 ] Հիմնական թողարկում, տնտեսություն
Գրիշա Բալասանյան
«Սզնի» ՍՊԸ-ն 1993 թ.-ից գործունեություն է ծավալում դեղերի շուկայում: Ընկերության տնօրեն Գառնիկ Սահակյանն ասում է, որ բիզնեսի համար Հայաստանը դժոխքից էլ վատ է, քանի որ օլիգարխները պետական մարմինների աջակցությամբ ոչնչացնում են փոքր ու միջին բիզնեսը: Գ.Սահակյանի ասելով, եթե կարճ ժամանակահատվածում խնդրին լուծում չտրվի, ապա ստիպված է լինելու ունեցվածքը վաճառել եւ 4 զավակների հետ արտագաղթել Հայաստանից: »»»»»
[ 9 Մարտի, 2011 | 18:38 ] մարզեր
Գրիշա Բալասանյան
Այսօր Արագածոտնի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստն էր: Օրակարգային հարցերի զգալի մասն առնչվում էր մարզի գյուղատնտեսությանը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը նշեց, որ 2010 թվականին մարզում կատարվել է 8455 հա աշնանացան ցորենի ցանքս, որից 208 հեկտարը` սերմնաբուծության զարգացման նպատակով: »»»»»
[ 8 Մարտի, 2011 | 17:45 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր, մարտի 8-ի կապակցությամբ, բազմաթիվ նվերներ է ստացել, բայց ամենից շատ նրան ուրախացնում են ծաղիկները: Գեղեցիկ ծաղիկներ է ստացել եղբայրներից և մտերիմ մարդկանցից: Պատգամավորի համար անակնկալ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանի նվիրած կակաչները: »»»»»