Հեղինակի Արխիվ

2010-ի քաղաքական ներսն ու դուրսը

[ 27 Դեկտեմբերի, 2010 | 16:00 ]

Քաղաքական անցնող տարին իսկապես հագեցած էր, թեեւ լուրջ անակնկալներ չմատուցեց: Ականատես եղանք ավելի շատ խորքային, կուլիսային, քան հրապարակային գործընթացների: Նախանշվեցին մի քանի հնարավոր միտումներ, որոնք, գուցե, որոշակի լուծումների կամ հանգրվանների կբերեն արդեն հաջորդ տարի: Այս իմաստով 2010-ը լուրջ որոշումների կայացման, իրավիճակների հասունացման նախադրյալների ստեղծման, էներգիայի կուտակման տարի էր: »»»»»


Կադրային զտումների տրամաբանությունը

[ 20 Դեկտեմբերի, 2010 | 14:48 ]

Երևանի նախկին քաղաքապետի հրաժարականը, ապա դրան հաջորդած Կառավարությում կատարված կադրային տեղաշարժերը իշխանությունը ներկայացրեց որպես իրենց օրենքից վեր դասողների, զոռբայության դեմ սկսած անհաշտ պայքարի դրսևորում: Այդ միտքը ավելի ուշ զարգացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարելով. »»»»»


Ռուսական շահեր` հայկական կախված ականջների հաշվին

[ 11 Դեկտեմբերի, 2010 | 12:45 ]

Կառավարության դեկտեմբերի 9-ի նիստի օրակարգում ընդգրկվել էր նաև Հայաստանում ռուսական զորամիավորումների համար ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերի համար համապատասխան ընկերությունների կատարած ծախսերը փոխհատուցելու մասին որոշումն ընդունելու հարցը: »»»»»


WikiLeaks. գլոբալ պրովոկացիա՞, թե՞ հոգեբանական դիվերսիա

[ 1 Դեկտեմբերի, 2010 | 13:53 ]

WikiLeaks-ի կողմից ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի գաղտնազերծումն ու հրապարակումը դիվանագիտական ցունամու այդպես էլ չվերածվեց, ինչպես կանխատեսվում էր ամենասկզբից` տեղի ունեցածի առաջին, շոկային տպավորության ազդեցությամբ: Հիմա արդեն այն հիշեցնում է լավ բեմադրված հոլիվուդյան բեստսելլեր: »»»»»


Վուդրո Վիլսոնի ուրվականը կամ անիմաստ հետողորմիա

[ 24 Նոյեմբերի, 2010 | 14:47 ]

ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում կազմակերպված` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` հայ-թուրքական սահմանի մասին «Իրավարար վճռի» 90-ամյակին նվիրված գիտաժողովն ավարտեց աշխատանքները: Դրա արդյունքում  ընդունվեց հայտարարություն: «Իրավարար վճիռը» միջազգայներոն ճանաչելի և ընդունելի դարձնելու առաջնահերթություններ սահմանող այս փաստաթղթում, մասնավորապես նշվում է, թե Հայաստանը  համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանները «պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի»: »»»»»


Ինչ թիրախներ էին «խոցում» ԼՂ բանակի զորավարժություններն ու Հայաստանի նախագահը

[ 18 Նոյեմբերի, 2010 | 11:31 ]

Ղարաբաղաադրբեջանական շփման գծի մոտ հրադադարից ի վեր ԼՂՀ պաշտպանության բանակի իրականացրած ամենամասշտաբային ու մարտական իրավիճակին մոտ զորավարժություններն առաջին հերթին ռազմական չափազանց կարեւոր ստուգատես էին: »»»»»


Փոխնախարարների հրաժարականների թիկունքում

[ 11 Նոյեմբերի, 2010 | 11:25 ]

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականները` առողջապահության նախարարությունում կատարել կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից, վերջացրած փոխնախարարներով, տվեց առաջին պտուղները. հրաժարական տվեցին փոխնախարարներ Աբրահամ Մանուկյանն ու Թաթուլ Հակոբյանը: »»»»»


Պայքար հողմաղացների դեմ. վարչապետի հակակոռուպցիոն «հարձակումը»

[ 5 Նոյեմբերի, 2010 | 17:13 ]

Նոյեմբեր ամիսը իշխանությունն սկսեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու վճռականությամբ: Սկզբից երկրի նախագահը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում դժգոհեց մաքսային ծառայությունների աշխատանքի որակից ու անցակետերում սպասարկման անմխիթար վիճակից: Իսկ հաջորդ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ մի տպավորիչ ելույթով` »»»»»


Աստրախանյան «գաստրոլներ», կամ ինչու է ԼՂ հարցում շտապում Մոսկվան

[ 28 Հոկտեմբերի, 2010 | 19:48 ]

Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հերթական, աստրախանյան հանդիպումը կայացավ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի նախագահների` ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած բանակցություններից գրեթե անմիջապես հետո: Այդ բանակցությունների հիմնական թեման եղել է եվրոպական անվտանգության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման հեռանկարը: »»»»»


Ու՞ր են ՀԱԿ-ին տանում անհաշվենկատ քայլերը

[ 20 Հոկտեմբերի, 2010 | 14:42 ]

Հայ ազգային կոնգրեսի վերսկսած հանրահավաքային գործունեության բովանդակությունը շարունակում է տարերային բնույթ ունենալ: Իրականացվող տարատեսակ ակցիաները, հրապարակային ելույթները ոչ թե հստակ գործի դրված մեկ ռազմավարության բաղադրիչներ են, ինչպես 2008 նախագահական ընտրություններից առաջ և հետո էր, այլ ընդամենը հարմար պահին հարմար առիթով արվող քայլեր: »»»»»